Jump to content

Լուիս Կորվալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Կորվալան
Luis Corvalán
Լուիս Կորվալանը 1977 թվականին
 
Կուսակցություն՝ Չիլիի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող և ուսուցիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 4, 1916
Ծննդավայր Չիլի Պուերտո Մոնտ քաղաքի հարևանությամբ, Պելյու գյուղական համայնք, Չիլի
Վախճանի օր հուլիսի 21, 2010
Վախճանի վայր Չիլի Սանտյագո, Չիլի
Քաղաքացիություն  Չիլի
 
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Պլայա Խիրոն շքանշան Կլեմենտ Գոտվալդի շքանշան Կառլ Մարքսի շքանշան
և Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Լուիս Ալբերտո Կորվալան Լեպես (իսպ.՝ Luis Alberto Corvalán Lépez, սեպտեմբերի 14, 1916(1916-09-14)[2][3][4], Պուերտո Մոնտ, Չիլի[5] - հուլիսի 21, 2010(2010-07-21)[1][2][3][…], Սանտյագո, Չիլի[6]), չիլիացի կոմունիստ քաղաքական գործիչ, Չիլիի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ (1932

1936-1940 թվականներին եղել է Կոնսեպսիոն քաղաքի կուսակցական կազմակերպության քարտուղար։ 1940 թվականին դարձել է ՉԿԿ կենտրոնական օրգան «Սիգլո» («El Siglo») թերթի տնօրենի տեղակալ, 1956 թվականին՝ տնօրեն։ 1948-1956 թվականներին ղեկավարել է ՉԿԿ ԿԿ քարոզչության բաժինը։ 1952 թվականին ընտրվել է ՉԿԿ ԿԿ, 1956 թվականին՝ ԿԿ քաղաքական հանձնաժողովի անդամ, 1956-1958 թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1958 թվականի մարտին ընտրվել է ՉԿԿ գլխավոր քարտուղար, 1961 թվականին նշանակվել երկրի ազգային կոնգրեսի սենատոր։ Խորհրդային Միությունում արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի։

1973 թվականի սեպտեմբերի 11-ի զինվորական հեղաշրջումից հետո ձերբակալվել և ավելի քան երեք տարի եղել է բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում։ 1976 թվականի դեկտեմբերին ազատվել է բանտից և վտարանդվել արտասահման։ 1969 թվականին այցելել է Խորհրդային Հայաստան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Луис Корвалан. Мирный путь — форма революции // «Проблемы мира и социализма», № 12 (64), 1963. стр.1-9
  • Луис Корвалан. «Крушение советской власти» — 1995.
  • De lo vivido y lo peleado. Memorias — 1997.
  • Луис Корвалан. «Правительство Сальвадора Альенде» («El Gobierno de Salvador Allende») — 2003.
  • Луис Корвалан. Коммунизм и демократия. («Los comunistas y la democracia») — 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20100724175705/http://en.apa.az:80/news.php?id=126600
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 Корвалан Луис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #118522302 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 663